-
04.12.2020|
23:17
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են ԿԽՄԿ-ին՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հղում անելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին: Այժմ ցուցակները ճշտվում են:
-
04.12.2020|
15:43
Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, Բաքուն և Երևանը պետք է նպաստեն այս գործընթացին՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
-
04.12.2020|
15:42
The National Interest-ը անդրադարձել է ռուսական նորագույն С-500 զենիթահրթիռային համակարգերին, որոնք վերջնականապես պատրաստ կլինեն 2021-ին:
-
04.12.2020|
15:33
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ իրավիճակի մոնիտորինգի միավորված կենտրոն ստեղծելու մասին:
-
04.12.2020|
15:31
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից՝ ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
-
04.12.2020|
01:09
Թվում է, թե այդ ամենը շատ վաղուց է եղել։ 1988 թ. հունիս-հուլիսին Մարտունի քաղաքի ծայրամասում ինքնապաշտպանության նպատակով պոստեր էինք դնում։ Մեր ու թուրքի միջև ռուսական զորքն էր։ Իրավիճակը լարված էր։
-
03.12.2020|
22:30
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:
-
03.12.2020|
22:28
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիների ու պատանդ վերցված քաղաքացիական անձանց ճակատագրին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
-
03.12.2020|
22:23
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2783 զինծառայող: 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած:
-
03.12.2020|
22:20
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը մնում է պահանջված։